Սաղմոս 112։1-10

112  Ալէլուիա: Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է, եւ նորա պատուիրանքներին շատ հաւանում է:  Նորա զաւակը զօրաւոր կ’լինի երկրի վերայ. ուղիղների ցեղը կ’օրհնուի:  Ապրանք եւ հարստութիւն կ’լինի նորա տանը. եւ նորա արդարութիւնը կ’մնայ յաւիտեան:  Խաւարի մէջ լոյս է ծագում ուղիղների համար. ողորմած, գթած եւ արդար է:  Երանի այն մարդին որ ողորմած է եւ փոխ է տալիս, եւ իր բանը շինում է իրաւունքով.  Որովհետեւ նա տեղիցը յաւիտեան չի շարժուիլ. յաւիտենական յիշատակի համար կ’լինի արդարը:  Չար համբաւից չի վախենալ. նորա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը յուսայ:  Նորա սիրտը հաստատուած է եւ չի վախենալ, մինչեւ որ նայի իր նեղիչների վերայ:  Նա փռեց եւ աղքատներին տուաւ. նորա արդարութիւնը կ’մնայ յաւիտեան. նորա եղջիւրը կ’բարձրանայ փառքով: 10  Ամբարիշտը կ’տեսնէ եւ կ’բարկանայ. իր ատամները կ’կրճտեցնէ եւ կ’հալուի. ամբարիշտների ցանկութիւնը կ’կորչի:

Ծանոթագրություններ