Սաղմոս 113։1-9

113  Ալէլուիա: Օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները, օրհնեցէք Տիրոջ անունը:  Տիրոջ անունը օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան:  Արեւելքից մինչեւ արեւմուտքը օրհնեալ լինի Տիրոջ անունը:  Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ նորա փառքը երկնքի վերայ:  Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը:  Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները:  Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը:  Որ նստեցնում է իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ:  Որ ամուլ կինը բնակեցնում է տան մէջ, որ որդկանց մայր լինի ուրախ: Ալէլուիա:

Ծանոթագրություններ