Սաղմոս 114։1-8

114  Երբոր Իսրայէլը Եգիպտոսից դուրս էր գալիս՝ Յակոբի տունը խուժադուժ ժողովրդի միջիցը,  Յուդան եղաւ նորա սրբութիւն՝ Իսրայէլը նորա իշխանութիւն:  Ծովը տեսաւ եւ փախաւ, Յորդանանը յետ դառաւ:  Սարերը խոյերի պէս վեր վեր խաղացին. եւ բլուրները գառների պէս:  Ի՞նչ եղաւ քեզ, ով ծով, որ փախչում էիր, եւ ով Յորդանան, որ ետ էիր դառնում:  Դուք, ով սարեր, խոյերի պէս վեր վեր խաղացիք. ով բլուրներ, գառների պէս:  Տիրոջ երեսիցը սարսափիր, ով երկիր, Յակոբի Աստուծոյ երեսիցը:  Որ նա վէմը ջրերի լիճ է դարձնում. եւ քարքարուտը՝ ջրերի աղբիւր:

Ծանոթագրություններ