Սաղմոս 115։1-18

115  Ոչ թէ մեզ, Տէր, ոչ թէ մեզ. այլ՝ քո անունին փառք տուր քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար:  Ի՞նչու համար հեթանոսներն ասեն. թէ Ո՞ւր է նորանց Աստուածը:  Բայց մեր Աստուածը երկնքումն է, նա ամեն ինչ որ կամենում է՝ անում է:  Նորանց կուռքերն արծաթ եւ ոսկի են. մարդի ձեռքի գործեր:  Բերան ունին եւ չեն խօսում, աչքեր ունին եւ չեն տեսնում.  Ականջներ ունին եւ չեն լսում. քիթ ունին եւ հոտ չեն առնում.  Ձեռքեր ունին եւ չեն շօշափում. ոտքեր ունին եւ չեն գնում. եւ իրանց կոկորդովը ձայն չեն հանում:  Նորանց շինողներն էլ նորան նման են, եւ այն ամենքը, որ յոյս են դնում նորանց վերայ:  Ով Իսրայէլ, յուսա Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է: 10  Ով Ահարօնի տուն, յուսացէք Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է: 11  Ով Տէրից վախեցողներ, յուսացէք Տիրոջը. նորանց օգնութիւնը եւ վահանը նա է: 12  Տէրը յիշում է մեզ. նա կ’օրհնէ՝ նա կ’օրհնէ Իսրայէլի տունը, նա կ’օրհնէ Ահարօնի տունը: 13  Նա կ’օրհնէ Տէրիցը վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ: 14  Տէրը օրհնութիւն կ’շատացնէ ձեզ վերայ. ձեզ վերայ եւ ձեր որդկանց վերայ: 15  Օրհնեալ էք դուք Տէրիցը, որ երկինքն ու երկիրը ստեղծեց: 16  Երկինքների երկինքը Տիրոջն է, եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ: 17  Ոչ թէ մեռելները կ’օրհնեն Տիրոջը. եւ ոչ էլ լռութեան մէջ* իջնողները: 18  Բայց մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետեւ մինչեւ յաւիտեան: Ալէլուիա:

Ծանոթագրություններ

115։17 Այսինքն՝ գերեզմանը։