Սաղմոս 116։1-19

116  Ես ուրախ եմ, որ Տէրը լսեց իմ աղաչանքի ձայնին:  Որ նա իր ականջը խոնարհեցրեց դէպի ինձ. եւ ես իմ օրերումը կ’կանչեմ նորան:  Մահի լարերը պատեցին ինձ, եւ դժոխքի վիշտերը գտան ինձ. նեղութիւն եւ տրտմութիւն գտայ ես:  Բայց ես Տիրոջ անունը կանչեցի. Տէր, փրկիր իմ անձը:  Ողորմած է Տէրը եւ արդար. եւ մեր Աստուածը գթած է:  Տէրը պահում է պարզամիտներին. ես խեղճ եղայ, եւ նա ապրեցրեց ինձ:  Ով իմ անձը, ետ դարձիր դէպի քո հանգստութիւնը, որովհետեւ իմ Տէրը բարի արաւ քեզ:  Որովհետեւ դու փրկեցիր իմ անձը մահից, իմ աչքն արտասուքից, եւ իմ ոտները գայթակղութիւնից:  Ես ման կ’գամ Տիրոջ առաջին կենդանեաց երկրումը: 10  Ես հաւատացի՝ նորա համար խօսեցի. ես շատ չարչարուեցայ: 11  Ես ասեցի իմ շփոթութիւնումը՝ թէ ամեն մարդ սուտ է: 12  Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ: 13  Փրկութեան բաժակը կ’առնեմ եւ Տիրոջ անունը կ’կանչեմ: 14  Իմ ուխտերը Տիրոջը կ’վճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին: 15  Պատուական է Տիրոջ առաջին նորա սուրբերի մահը: 16  Ոհ Տէր, ես քո ծառան եմ. ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին. դու իմ կապանքներն արձակեցիր: 17  Քեզ գոհութեան պատարագ կ’մատուցանեմ. եւ Տիրոջ անունը կ’կանչեմ: 18  Իմ ուխտերը Տիրոջը կ’վճարեմ՝ նորա բոլոր ժողովրդի առաջին: 19  Տիրոջ տան սրահներումը. քո միջումը, Երուսաղէմ: Ալէլուիա:

Ծանոթագրություններ