Սաղմոս 118։1-29

118  Գոհացէք Տէրիցը. որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը:  Թող Իսրայէլն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը:  Ահարօնի տունն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը:  Տէրիցը վախեցողները ասեն թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը:  Նեղութեան միջից Տիրոջը կանչեցի. Տէրը լսեց ինձ եւ լայնարձակ տեղ հանեց:  Տէրն ինձ հետ է. ես չեմ վախենալ. մարդն ինձ ի՞նչ կ’անէ:  Տէրն իմ օգնականներովն ինձ հետ է. եւ ես իմ թշնամիների վերայ կը նայեմ:  Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ մարդկանց ապաւինել:  Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ իշխաններին ապաւինել: 10  Բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կ’ջարդեմ նորանց: 11  Ամեն կողմով պատեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կ’ջարդեմ նորանց: 12  Պատեցին ինձ ինչպէս մեղուներ. հանգեցան ինչպէս փուշերի կրակ. բայց Տիրոջ անունովը կ’ջարդեմ նորանց: 13  Զարկելով զարկեցիր ինձ որ վայր ընկնիմ, բայց Տէրն օգնեց ինձ: 14  Տէրն իմ զօրութիւնը եւ սաղմոսն է. նա եղաւ ինձ համար փրկութիւն: 15  Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարաների բնակարաններումը. Տիրոջ աջը զօրութիւն է գործում: 16  Տիրոջ աջը բարձր է, Տիրոջ աջը զօրութիւն է գործում: 17  Ես չեմ մեռնիլ՝ կ’ապրիմ. եւ Տիրոջ գործերը կ’պատմեմ: 18  Խրատելով խրատեց ինձ Տէրը, բայց մահին չ’մատնեց ինձ: 19  Բացէք ինձ համար արդարութեան դռները, որ նորանց մէջ մտնեմ եւ Տէրիցը գոհանամ: 20  Այս դուռը Տիրոջն է. արդարները կ’մտնեն սորանով: 21  Գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր եւ ինձ համար փրկութիւն եղար: 22  Այն քարը որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ: 23  Տէրիցն եղաւ այս բանը, եւ զարմանալի է մեր աչքերի առաջին: 24  Սա այն օրն է որ Տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում: 25  Ո՜հ Տէր, փրկիր. ո՜հ Տէր, յաջողիր: 26  Օրհնեալ է նա, որ գալիս է Տիրոջ անունովը. օրհնում ենք ձեզ Տիրոջ տանիցն: 27  Եհովան է Աստուած, եւ լոյս է երեւացնում մեզ. մատաղները կապեցէք չուաններով մինչեւ սեղանի եղջիւրները: 28  Դու ես իմ Աստուածը, եւ ես գոհանում եմ քեզանից. ով իմ Աստուած, ես բարձր կանեմ քեզ: 29  Գոհացէք Տէրիցը որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը:

Ծանոթագրություններ