Սաղմոս 12։1-8

Երգողների գլխաւորին։ Ութերորդի վերայ։* Դաւիթի Սաղմոս։ 12  Փրկիր, Տէր, որովհետեւ սուրբերը պակասուեցան. որովհետեւ հաւատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից։  Ամեն մարդ զուր բան է խօսում իր ընկերի հետ. նենգաւոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խօսում։  Տէրը կ’կտրէ ամեն նենգաւոր շրթունքները, եւ մեծ բաներ խօսող լեզուն։  Որ ասում են՝ թէ Մեր լեզուներովը զօրաւոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է տէր մեզ համար։  Խեղճերի նեղութեան եւ աղքատների հառաչելու համար հէնց հիմա վեր կ’կենամ, ասում է Տէրը. փրկութեան մէջը կ’դնեմ նորան որ փափաքում է նորան։  Տիրոջ խօսքերը մաքուր խօսքեր են, ինչպէս արծաթ որ բովի մէջ երկրի վերայ սրբուած եւ եօթն անգամ պարզուած է։  Դու, Տէր, կ’պահես նորանց, եւ կ’ապրեցնես նորանց այս ազգիցը մինչեւ յաւիտեան։  Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս՝ երբոր անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մէջ։

Ծանոթագրություններ

12։0 Սաղ. 6. վերնագիրը։