Սաղմոս 120։1-7

Աստիճանների երգ։ 120  Իմ նեղութիւնումը դէպի Տէրը կանչեցի. եւ նա լսեց ինձ:  Տէր, փրկիր իմ անձը սուտ շրթունքներիցը՝ նենգաւոր լեզուիցը:  Ի՞նչ կ’տայ քեզ, եւ էլ ի՞նչ կ’աւելացնէ քեզ, ով նենգաւոր լեզու:  Զօրաւոր մարդի նետերը սուր են՝ գիհիների կայծերով սրուած:  Վա՜յ ինձ որ պանդուխտ եմ Մեսեքի մէջ. ես բնակվում եմ Կեդարի վրաններումը:  Շատ երկարացաւ իմ անձի համար նորանց հետ բնակուիլ, որ ատում են խաղաղութիւնը:  Ես խաղաղութեան մարդ եմ. բայց երբոր խօսում եմ, նորանք կռիւ են անում:

Ծանոթագրություններ