Սաղմոս 121։1-8

Աստիճանների երգ։ 121  Ես բարձրացնում եմ իմ աչքերը դէպի սարերը. ո՞րտեղից կ’գայ իմ օգնութիւնը:  Իմ օգնութիւնը Տէրիցն է, որ երկինքն ու երկիրս արաւ:  Նա քո ոտքին սահել չի տալ, քո պահապանը չի քնիլ։  Ահա Իսրայէլի պահապանը չի ննջիլ եւ չի քնանալ։  Տէրը քո պահապանն է. Տէրը քեզ հովանի է քո աջ ձեռքի վերայ։  Ցերեկը արեգակը չի զարկիլ քեզ. ոչ լուսինը՝ գիշերը։  Տէրը կ’պահպանէ քեզ ամեն չարից, նա կ’պահպանէ քո անձը։  Տէրը կ’պահպանէ քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

Ծանոթագրություններ