Սաղմոս 122։1-9

Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ 122  Ես ուրախ եղայ երբոր ասեցին ինձ, թէ Տիրոջ տունը գնանք:  Մեր ոտները կ’կանգնեն քո դռներումը, ով Երուսաղէմ:  Երուսաղէմը շինուած է ինչպէս քաղաք՝ որ ինքն իրան հետ միաւորուած է:  Որ այնտեղ վեր են գնում ցեղերը՝ Տիրոջ ցեղերը Իսրայէլի վկայութեան պէս, որ Տիրոջ անունիցը գոհանան:  Որովհետեւ այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ Դաւիթի տան աթոռները:  Խաղաութիւն խնդրեցէք Երուսաղէմի համար. թող յաջողուեն քեզ սիրողները:  Թող խաղաղութիւն լինի քո պարիսպներումը, յաջողութիւն քո պալատներումը:  Իմ եղբայրների եւ իմ ընկերների համար ասում եմ ես՝ խաղաղութիւն լինի քեզանում:  Մեր Տէր Աստուծոյ տան համար բարի եմ ուզում քեզ:

Ծանոթագրություններ