Սաղմոս 123։1-4

Աստիճանների երգ։ 123  Դէպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ով երկնքումը բնակող:  Ահա ինչպէս ծառաների աչքերը իրանց տէրերի ձեռքին են նայում, ինչպէս որ աղախնի աչքերն իր տիկնոջ ձեռքին, այնպէս էլ մեր աչքերը մեր Տէր Աստուծուն՝ մինչեւ որ ողորմէ մեզ:  Ողորմիր մեզ, Տէր, ողորմիր մեզ. որ շատ լցուեցանք անարգանքով:  Շատ լցուած է մեր անձը գոռոզների նախատինքովը եւ ամբարտաւանների անարգանքովը:

Ծանոթագրություններ