Սաղմոս 124։1-8

Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ 124  Եթէ Տէրը մեզ հետ չ’լինէր. թող ասէ Իսրայէլը.  Եթէ Տէրը մեզ հետ չ’լինէր՝ մարդիկ մեզ վերայ վեր կենալիս,  Ապա կենդանի կենդանի կուլ կը տային մեզ՝ նորանց բարկութիւնը մեզ վերայ բորբոքուելիս.  Ապա ջուրերը կ’թաղէին մեզ, հեղեղը մեր անձերի վերայ անց կ’կենար:  Ապա գոռոզ ջուրերն անց կ’կենային մեր անձերի վերայ:  Օրհնեալ լինի Տէրը որ մեզ որս չ’տուաւ նորանց ատամներին:  Մեր անձինքը ինչպէս ծիտ՝ պրծան որսորդների որոգայթիցը. որոգայթը փշրուեցաւ եւ մենք պրծանք:  Մեր օգնութիւնը Տիրոջ անունովն է, որ արաւ երկինքն ու երկիրս:

Ծանոթագրություններ