Սաղմոս 125։1-5

Աստիճանների երգ։ 125  Տիրոջը յուսացողները Սիօն սարի պէս են, որ չէ շարժվում եւ կենում է յաւիտեան:  Երուսաղէմի չորս կողմովը սարեր կան. այնպէս էլ Տէրն իր ժողովրդի չորս կողմովն է այսուհետեւ մինչեւ յաւիտեան:  Որովհետեւ ամբարիշտների գաւազանը չի մնալ արդարների վիճակի վերայ, որ արդարներն իրանց ձեռքերը չ’ձգեն դէպի անօրէնութիւն:  Տէր, բարի արա նորանց, որ բարի են եւ իրանց սիրտերովն ուղիղ:  Բայց դէպի իրանց ծուռ ճանապարհը ծռուողներին Տէրը կ’տանի նորանց հետ, որ անօրէնութիւն են գործում. խաղաղութիւն լինի Իսրայէլի վերայ:

Ծանոթագրություններ