Սաղմոս 126։1-6

Աստիճանների երգ։ 126  Երբոր Տէրը Սիօնի գերութիւնը դարձնէ, երազ տեսնողների պէս կը լինինք:  Այն ժամանակ մեր բերանը կ’լեցուի ծիծաղով եւ մեր լեզուն ցնծութիւնով. այն ժամանակ կ’ասեն հեթանոսների մէջ. Տէրը մեծ բաներ արաւ նորանց վերայ:  Տէրը մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ մենք ուրախացանք:  Ով Տէր, դարձրու մեր գերութիւնը ինչպէս առուներ հարաւի երկրումը:  Արտասուքով ցանողները ցնծութիւնով կ’հնձեն:  Այն որ գնում է եւ լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կը գայ ցնծութիւնով՝ իր ցորենի խուրձերը բերելով:

Ծանոթագրություններ