Սաղմոս 127։1-5

Աստիճանների երգ. Սողոմոնի (Սաղմոս)։ 127  Եթէ Տէրը չ’շինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները. եթէ Տէրը չ’պահպանէ քաղաքը՝ զուր է անքուն լինում պահապանը:  Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը՝ ուշ հանգստանալը, դուք որ հացը ցաւով էք ուտում. ինչու որ նա իր սիրելիին քուն է տալիս:  Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը:  Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը:  Երանի այն մարդին որ իր կապարճը նորանցով լցրեց. նորանք չեն ամաչիլ երբոր թշնամիներ հետ կ’խօսեն դռան մէջ:

Ծանոթագրություններ