Սաղմոս 128։1-6

Աստիճանների երգ։ 128  Երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են եւ նորա ճանապարհներումը գնում:  Ձեռքի աշխատանքը ի հարկէ կ’ուտես. երանի քեզ. եւ բանդ լաւ է քեզ համար:  Կինդ պտղաբեր որթի պէս է քո տան ներսերումը. որդիքդ տնկուած ձիթենիների պէս քո սեղանի չորս կողմովը:  Ահա հենց այսպէս է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տէիրցը:  Տէրը կ’օրհնէ քեզ Սիօնիցը, եւ Երուսաղէմի բարութիւնը կ’տեսնես քո կեանքի բոլոր օրերումը:  Եւ քո որդկանցն որդիքը կ’տեսնես. խաղաղութիւն լինի Իսրայէլի վերայ:

Ծանոթագրություններ