Սաղմոս 129։1-8

Աստիճանների երգ։ 129  Շատ անգամ նեղացրին ինձ իմ մանկութիւնիցը. թող ասէ Իսրայէլը:  Շատ անգամ նեղացրին ինձ իմ մանկութիւնիցը, բայց չ’յաղթեցին ինձ:  Հերկողները իմ թիկունքի վերայ հերկեցին եւ իրանց ակոսները երկար արին:  Տէրն արդար է. նա ամբարիշտների չուանները կոտրեց:  Ամօթ պիտի լինին եւ ետ դառնան այն ամենքը, որ ատում են Սիօնը:  Կտուրի խոտի պէս պիտի լինին, որ դեռ չ’հնձած չորանում է:  Որ նորանից չէ լցնում հնձողն իր ձեռքը, եւ ոչ խուրձ կապողն իր գիրկը:  Եւ անցնողներն էլ չեն ասում. Տիրոջ օրհնութիւնը ձեզ վերայ. օրհնում ենք ձեզ Տիրոջ անունովը:

Ծանոթագրություններ