Սաղմոս 13։1-6

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ 13  Ով Տէր, մինչեւ ե՞րբ կ’մոռանաս ինձ իսպառ. մինչեւ ե՞րբ կ’թագցնես քո երեսն ինձանից:  Մինչեւ ե՞րբ պիտի հոգս անեմ իմ անձումը, եւ տրտմութիւն ունենամ օրերով իմ սրտումը. մինչեւ ե՞րբ պիտի իմ վերայ բարձրանայ իմ թշնամին:  Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած. լուսաւորիր իմ աչքերը, որ մահի մէջ չ’ննջեմ.  Որ իմ թշնամին չ’ասէ թէ Ես յաղթեցի նորան. եւ իմ նեղացնողները չ’ցնծան, որ տեղիցս շարժուեցայ:  Բայց ես քո ողորմութեանն եմ յուսացած. թող իմ սիրտը ցնծայ քո փրկութիւնովը. 6   թող ես Տիրոջն երգեմ, որ բարի արաւ ինձ:

Ծանոթագրություններ