Սաղմոս 130։1-8

Աստիճանների երգ։ 130  Ով Տէր, խոր տեղերից դէպի քեզ եմ կանչում:  Ով Տէր, լսիր իմ ձայնին. թող ականջներդ մտիկ անեն իմ աղօթքի ձայնին:  Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր:  Որովհետեւ քեզ մօտ է թողութիւնը, որ քեզանից վախենան:  Ես սպասում եմ Տիրոջը. իմ անձը սպասում է, եւ ես նորա խօսքին եմ յուսացած:  Իմ անձը Տիրոջը սպասում է աւելի քան թէ առաւօտուայ սպասողները՝ առաւօտուայ սպասողները:  Իսրայէլը թող յուսայ Տիրոջը. որովհետեւ Տիրոջ մօտ կայ ողորմութիւն, եւ նորա մօտ կայ շատ փրկութիւն:  Եւ նա կ’փրկէ Իսրայէլին նորա ամեն անօրէնութիւններիցը:

Ծանոթագրություններ