Սաղմոս 132։1-18

Աստիճանների երգ։ 132  Տէր, յիշիր Դաւիթին եւ նորա բոլոր նեղութիւնները.  Որ երդուաւ Տիրոջը եւ ուխտ դրաւ Յակոբի Զօրաւորին,  Թէ տանս յարկի տակը չեմ մտնիլ, եւ իմ գցած անկողնի վերայ չեմ ելնիլ.  Թէ աչքերիս քո՜ւն չեմ տալ, եւ ոչ իմ արտեւանունքներին՝ ննջել:  Մինչեւ որ տեղ գտնեմ Տիրոջ համար, եւ բնակարան Յակոբի Զօրաւորի համար:  Ահա լսեցինք նորա համար Եփրաթայումը, գտանք նորան անտառի դաշտումը:  Թող մտնենք նորա բնակարանները, երկրպագենք նորա պատուանդանի դէմ:  Վէր կաց, Տէր, դէպի քո հանգստութիւնը, դու եւ քո զօրութեան տապանակը:  Քո քահանաները թող արադարութիւն հագնեն. եւ քո սուրբերը ցնծան: 10  Քո ծառայ Դաւիթի համար մի դարձնիր քո օծեալի երեսը: 11  Տէրը ճշմարտութիւնով երդում արաւ Դաւիթին, նա ետ չի դառնալ նորանից, թէ Քո որովայնի պտղիցը կ’նստեցնեմ քո աթոռի վերայ: 12  Եթէ քո որդիքն իմ ուխտն ու վկայութիւնը պահեն, որ կ’սովորեցնեմ նորանց. ապա նորանց որդիքը յաւիտեանս յաւիտենից կ’նստեն քո աթոռի վերայ: 13  Որովհետեւ Տէրը Սիօնին ընտրեց, հաւանեց նորան իրան բնակարան շինելու համար. 14  Այս է յաւիտեան իմ հանգիստը, այստեղ կ’բնակուեմ. որովհետեւ սորան հաւանեցի: 15  Նորա կերակուրն օրհնելով կ’օրհնեմ, եւ նորա աղքատները կ’կշտացնեմ հացով: 16  Եւ նորա քահանաներին փրկութիւն կ’հագցնեմ, եւ նորա սուրբերը ցնծալով կ’ցնծան: 17  Այնտեղ Դաւիթի համար եղջիւր կ’բուսցնեմ. եւ ճրագ կ’պատրաստեմ իմ օծեալի համար: 18  Նորա թշնամիներին ամօթ կ’հագցնեմ, բայց նորա վերայ նորա պսակը կ’ծաղկի:

Ծանոթագրություններ