Սաղմոս 133։1-3

Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ 133  Տես ի՜նչքան բարի եւ ի՜նչքան ցանկալի է, որ եղբարք իրար հետ մէկտեղ բնակուեն:  Այն ազնիւ իւղի պէս է գլխի վերայ, որ թափվում է մօրուքի, այսինքն Ահարօնի մօրուքի վերայ, եւ իջնում է մինչեւ նորա հանդերձների ծայրը:  Հերմոնի շաղի պէս է, որ վայր է գալիս Սիօնի սարերի վերայ. որովհետեւ Տէրն այնտեղ պատրաստեց օրհնութիւն եւ կեանք մինչեւ յաւիտեան:

Ծանոթագրություններ