Սաղմոս 135։1-21

135  Օրհնեցէք Տիրոջ անունը. օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները.  Որ կանգնում էք Տիրոջ տանը՝ մեր Աստուծոյ տան սրահներումը:  Օրհնեցէք Տիրոջը, որովհետեւ Տէրը բարի է. սաղմոս ասեցէք նորա անունին, որովհետեւ քաղցր է:  Որովհետեւ Տէրը Յակոբին ընտրեց իրան համար, եւ Իսրայէլին՝ իր ժառանգութեան համար:  Որովհետեւ ես իմացայ որ Տէրը մեծ է. եւ մեր Տէրն աւելի մեծ է, քան ամեն աստուածները:  Տէրն իր բոլոր կամեցածն անում է երկնքումն ու երկրումս, ծովերումը եւ ամեն խոր տեղերումը:  Որ նա ամպերը բարձրացնում է երկրի ծայրիցը՝ կայծակներն անձրեւ է շինում. քամին հանում է իր շտերմարաններիցը:  Որ Եգիպտոսի անդրանիկներն սպանեց մարդիցը մինչեւ անասունները:  Որ նշաններ եւ հրաշքներ ուղարկեց քո մէջը, ով Եգիպտոս, Փարավօնի եւ նորա բոլոր ծառաների վերայ: 10  Որ շատ ազգեր զարկեց, եւ զօրեղ թագաւորներ սպանեց. 11  Ամօրհացիների Սեհօն թագաւորին, Բասանի Ովգ թագաւորին, եւ Քանանացիների բոլոր թագաւորութիւնները: 12  Եւ նորանց երկիրը տուաւ ժառանգութիւն, ժառանգութիւն՝ իր Իսրայէլ ժողովրդի համար: 13  Տէր, քո անունը մինչեւ յաւիտեան է. Տէր, քո յիշատակը ազգից մինչեւ ազգ: 14  Որովհետեւ Տէրն իր ժողովրդին կ’դատէ, եւ իր ծառաներին կ’ողորմէ: 15  Հեթանոսների կուռքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր: 16  Բերան ունին եւ չեն խօսում. աչքեր ունին եւ չեն տեսնում. 17  Ականջներ ունին եւ չեն լսում, եւ բնաւ շունչ չ’կայ նորանց բերանումը: 18  Նորանց նման են նորանց շինողները, եւ բոլոր նորանց յուսացողները: 19  Ով Իսրայէլի տունը, օրհնեցէք Տիրոջը. ով Ահարօնի տունը, օրհնեցէք Տիրոջը: 20  Ով Ղեւիի տունը, օրհնեցէք Տիրոջը. ով Տէրից վախեցողներ, օրհնեցէք Տիրոջը: 21  Օրհնեալ լինի Տէրը Սիօնի միջիցը, նա՝ որ բնակուած է Երուսաղէմումը: Ալէլուիա:

Ծանոթագրություններ