Սաղմոս 137։1-9

137  Բաբիլոնի գետերի մօտ՝ այնտեղ նստում էինք եւ լաց լինում Սիօնը յիշելիս:  Նորա միջի ուռիներիցը կախ էինք տալիս մեր քնարները:  Որովհետեւ մեզ գերի անողները մեզանից օրհներգութեան խօսք էին պահանջում այնտեղը եւ մեզ գերի տանողները՝ ուրախութիւն. թէ Սիօնի երգերիցը երգեցէք մեզ համար:  Տիրոջ օրհնութիւնը ի՞նչպես երգենք օտար երկրումը:  Եթէ քեզ մոռանամ, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի:  Իմ լեզուն թող քիմքիս կպչի, եթէ քեզ չ’յիշեմ. եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնիցը վեր չի դասեմ:  Յիշիր, Տէր, Եդովմի որդկանցը Երուսաղէմի օրումը, որ ասում էին. Քանդեցէք, քանդեցէք մինչեւ նորա հիմունքը:  Ով Բաբիլոնի աղջիկ, ով քանդուած. երանի նորան որ քո հատուցումը կ’տայ. այն հատուցումը, որ հատուցրիր մեզ:  Երանի նորան, որ քո երեխերքը կ’առնէ եւ քարերին կ’զարկէ:

Ծանոթագրություններ