Սաղմոս 138։1-8

Դաւիթի (Սաղմոս)։ 138  Կ’գոհանամ քեզանից բոլոր սրտովս. աստուածների առաջին քեզ սաղմոս կ’ասեմ:  Երկրպագութիւն կ’անեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կ’գոհանամ քո անունիցը քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար. որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը:  Այն օր որ կանչեցի քեզ պատասխանեցիր ինձ. դու ինձ զօրութիւնով ուժովացնում ես իմ անձումը:  Տէր, երկրի բոլոր թագաւորները կ’գոհանան քեզանից, որ քո բերանի խօսքերը լսեցին:  Եւ Տիրոջ ճանապարհներումը օրհութիւն կ’ասեն, թէ Տիրոջ փառքը մեծ է:  Որովհետեւ Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը. եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին:  Եթէ նեղութեան մէջ գնամ՝ կ’ապրեցնես ինձ, իմ թշնամիների բարկութեան վերայ քո ձեռքը կ’մեկնես եւ քո աջը կ’փրկէ ինձ:  Տէրը կ’կատարէ ինձ տեղ. Տէր, քո ողորմութիւնը յաւիտեան է. քո ձեռքի գործերը երեսիցդ մի ձգիր:

Ծանոթագրություններ