Սաղմոս 139։1-24

Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ 139  Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ:  Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները:  Իմ գնալն ու պառկելը քննում ես. եւ իմ բոլոր ճանապարհները գիտես.  Որովհետեւ դեռ բնաւ խօսք չ’կայ իմ լեզուի վերայ. ահա, ով Տէր, դու ամենը գիտում ես:  Իմ ետեւիցն եւ առաջիցը պատմում ես ինձ, եւ քո ձեռքը դրել ես ինձ վերայ:  Այս գիտութիւնը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասկանալ նորան:  Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. եւ քո երեսիցը ո՞ւր փախչեմ:  Եթէ վերանամ երկինքը՝ դու այնտեղ ես. եւ եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես:  Եթէ արշալուսի թեւերն առնեմ եւ ծովի վերջի ծայրերումը բնակուեմ, 10  Այնտեղ էլ քո ձեռքը կ’առաջնորդէ ինձ, եւ քո աջը կ’պահէ ինձ: 11  Եւ եթէ ասեմ. թող խաւարն ինձ ծածկէ. այն ժամանակ գիշերն էլ լոյս կ’լինի իմ շուրջը: 12  Մութն էլ քեզ համար խաւար չէ, գիշերն էլ ցերեկի պէս լոյս է. խաւարն էլ լոյսի պէս է քեզ համար: 13  Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքները, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը: 14  Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է: 15  Իմ ոսկորները չ’ծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ: 16  Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չ’կար: 17  Քանի՜ պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. քանի՜ մեծ է նորանց թիւը: 18  Եթէ համարեմ նորանց՝ աւազիցը շատ են. զարթնեցի, եւ դեռ քեզ հետ եմ: 19  Երանի թէ ամբարիշտներն սպանես, ով Աստուած. եւ դուք, ով արիւնահեղ մարդիկ, հեռացէք ինձանից: 20  Նորանք քեզ հակառակ են խօսում նենգութիւնով. եւ քո թշնամիքը սուտ երդում են անում: 21  Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ով Տէր. եւ քեզ դէմ ապստամբողներից չե՞մ զզվում: 22  Կատարեալ ատելութիւնով ատում եմ նորանց. նորանք ինձ թշնամի են դառել: 23  Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները. 24  Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը:

Ծանոթագրություններ