Սաղմոս 14։1-7

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ 14  Անզգամն ասաց իր սրտումը՝ թէ Աստուած չ’կայ. նորանք ապականուեցան եւ գարշելի եղան իրանց գործքերովը. ոչ ով չ’կայ որ բարի գործէ:  Տէրը երկնքից մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թե կլինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ:  Ամենքը խոտորուեցան , եւ միասին անպիտանացան. բարի գործող չ’կայ, մէկն էլ չ’կայ:  Մի՞թէ չեն իմանում ամեն անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կ’ուտեն, եւ Տիրոջը չեն կանչում:  Այնտեղ վախենում են վախով. որովհետեւ Տէրը արդարների ցեղի մէջ է:  Խեղճի խորհուրդը ամօթ էք անում, որ Տէրը նորա յոյսն է:  Ո՜հ թէ Սիօնից գար Իսրայէլի փրկութիւնը. երբոր Տէրն իր ժողովրդի գերութիւնը դարձնէ՝ Յակոբը կ’ցնծայ և Իսրայէլն ուրախ կ’լինի:

Ծանոթագրություններ