Սաղմոս 140։1-13

Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ 140  Տէր, ապրեցրու ինձ չար մարդիցը. պահիր ինձ բռնաւոր մարդիցը.  Որ չար բաներ են մտածում սրտով, եւ ամեն օր կռիւներ են յուրացանում:  Իրանց լեզուները սրում են օձի նման. իժ օձի թոյն կայ նորանց շրթունքների տակ: (Սէլա։)  Տէր, պահիր ինձ ամբարշտի ձեռքիցը, պահիր ինձ բռնաւոր մարդկանցիցը, որ հնարում են իմ ոտքերը սահեցնելու համար:  Ամբարտաւաններն ինձ համար որոգայթ եւ չուաններ թագցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհումը. վարմեր դրին ինձ համար: (Սէլա։)  Ես ասեցի Տիրոջը, Դու ես իմ Աստուածը. Տէր, լսիր իմ աղաչանքների ձայնին:  Ով Եհովայ Տէր, իմ փրկութեան զօրութիւնը. դու հովանի ես իմ գլխին կռուի օրումը:  Տէր, մի տար ամբարշտին նորա ցանկութիւնը, մի յաջողեցնիր նորա չար խորհուրդը. նորանք կ’բարձրանան: (Սէլա։)  Ինձ պաշարողների գլուխը՝ իրանց շրթունքների վաստակը պիտի ծածկէ: 10  Թող այրող ածուխներ ընկնեն նորանց վերայ. թող նա կրակը գցէ նորանց՝ խոր հորերը՝ որ բնաւ չ’կանգնեն: 11  Չարախօս մարդը չի հաստատուիլ երկրի վերայ. չարիքը կ’որսայ բռնաւոր մարդին, մինչեւ որ կործանուի: 12  Գիտեմ որ Տէրը դատաստան կ’անէ խեղճի համար, եւ իրաւունք՝ աղքատի համար: 13  Իրաւի որ արդարները կ’գոհանան քո անունիցը, եւ ուղիղները կ’բնակուին քո երեսի առաջին:

Ծանոթագրություններ