Սաղմոս 141։1-10

Դաւիթի Սաղմոս։ 141  Տէր, ես կանչում եմ դէպի քեզ. շուտ արա դէպի ինձ. ականջ դիր իմ ձայնին՝ ես դէպի քեզ կանչելիս:  Իմ աղօթքը թող ընդունելի լինի ինչպէս խունկ քո առաջին. իմ ձեռքերի բարձրանալը՝ իրիկուայ պատարագի պէս։  Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր:  Սիրտս մի դարձնիր չար բանի վերայ, որ չարութիւնով վատ գործեր չ’գործեմ անօրէնութիւն անողների հետ. եւ նորանց ախորժալի կերակրիցը չ’ուտեմ:  Արդարը թող խրատէ* ինձ, նա քաղցրութիւն է, եւ թող յանդիմանէ ինձ, նա գլխի իւղ է. իմ գլուխը չի մերժիլ. որովհետեւ իմ աղօթքը լինում է նորանց չարգործութինների ժամանակին էլ:  Նորանց դատաւորները քարերի վերայ ընկան. եւ նորանք իմ խօսքերը կ’լսեն որ քաղցր են:  Ինչպէս որ վարնորդն ու ակօս ճեղքողը ցանում է հողի մէջ, այնպէս ցրուած են մեր ոսկորները գերեզմանի բերանումը:  Բայց, Տէր Եհովայ, իմ աչքերը դէպի քեզ են նայում. ես քեզ եմ յուսացած. իմ անձը երեսից մի ձգիր:  Պահիր ինձ այն որոգայթիցը որ լարեցին ինձ համար, եւ չարագործների վարմիցը: 10  Ամբարիշտները իրանց ցանցերի մէջ պիտի ընկնեն, մինչդեռ ես բոլորովին անց կ’կենամ:

Ծանոթագրություններ

141։5 Եբր. զարնէ։