Սաղմոս 142։1-7

Դաւիթի երգ. երբոր քարայրումն էր*. աղօթք։ 142  Ես իմ ձայնով դէպի Տէրն եմ աղաղակում. իմ ձայնովը Տիրոջն եմ աղաչում:  Իմ հառաչանքը թափում եմ նորա առաջին. իմ նեղութիւնը պատմում եմ նորա առաջին:  Երբոր հոգիս մաշվում է ինձանում, դու ճանաչում ես այն ժամանակ իմ գնացքը. այն ճանապարհումը, որ գնում եմ, որոգայթ լարեցին ինձ համար:  Նայիր աջ կողմին եւ տես. մէկը չ’կայ որ ինձ ճանաչէ. ապաստանը կորաւ ինձանից. մէկը չ’կայ որ իմ անձի համար հոգս անէ։  Տէր, դէպի քեզ եմ աղաղակում եւ ասում. դու ես իմ յոյսը՝ իմ բաժինը կենդանեաց երկրումը:  Նայիր դէպի իմ աղաղակը, որ շատ խեղճ եմ. փրկիր ինձ իմ հալածիչներիցը որ ինձանից զօրաւոր են:  Իմ անձը հանիր բանտիցը որ գոհանամ քո անունիցը. արդարները կ’պատեն ինձ, երբոր ինձ բարութիւն անես:

Ծանոթագրություններ

142։0 Սաղ. 102. վերնագիրը։