Սաղմոս 145։1-21

Դաւիթի օրհնաբանութիւն։ 145  Բարձր կ’անեմ քեզ, ով իմ Աստուած, ով Թագաւոր. եւ կ’օրհնեմ քո անունը յաւիտեանս յաւիտենից:  Ամեն օր կ’օրհնեմ քեզ, եւ քո անունը կ’գովեմ յաւիտեանս յաւիտենից:  Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. եւ նորա մեծութեանը չափ չ’կայ:  Ազգ ազգի կ’գովէ քո գործերը. եւ կ’պատմեն քո զօրութիւնները:  Քո փառաւոր մեծութեան գեղեցկութեան վերայ, եւ քո հրաշալի գործերի վերայ կ’մտածեմ:  Քո ահաւոր զօրութեան մասին կը խօսեն. եւ ես քո մեծութիւնը կը պատմեմ:  Քո շատ քաղցրութեան յիշատակը կ’հրատարակեն. եւ ցնծութիւնով կ’պատմեն քո մեծութիւնը:  Ողորմած եւ գթած է Տէրը. երկայնամիտ եւ բազումողորմ:  Բարի է Տէրը ամենի համար. եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է: 10  Տէր, քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, եւ քո սուրբերը պիտի օրհնեն քեզ: 11  Քո թագաւորութեան փառքը պիտի խօսին. եւ քո զորութիւնները պիտի պատմեն: 12  Որ իմացնեն մարդկանց որդիներին նորա զօրութիւնները, եւ նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը: 13  Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւն է, եւ քո իշխանութիւնը՝ միշտ ազգից մինչեւ ազգ: 14  Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին: 15  Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին: 16  Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով: 17  Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. և ողորմած՝ իր բոլոր գործերումը: 18  Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով: 19  Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է: 20  Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. բայց բոլոր ամբարիշտներին կ’կորցնէ: 21  Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կը խօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կ’օրհնէ յաւիտեանս յաւիտենից:

Ծանոթագրություններ