Սաղմոս 146։1-10

146  Ալէլուիա: Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը:  Տիրոջը կ’օրհնեմ ես իմ կեանքումը. իմ Աստուծուն սաղմոս կ’ասեմ քանի որ կամ:  Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ:  Նորա հոգին դուրս կ’գայ, նա դէպի իր հողը կ’դառնայ, նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները:  Երանի նորան, որի օգնականը Յակոբի Աստուածն է. որ նորա յոյսն իր Եհովայ Աստուծուն վերայ է:  Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նորանց մէջ ամեն եղածը. որ հաւատարմութիւն է պահում յաւիտեան.  Որ իրաւունք է անում զրկուածներին. եւ հաց տալիս՝ սովածներին. Տէրը արձակում է կապուածներին։  Տէրը բանում է կոյրերի աչքերը. Տէրը կանգնեցնում է ընկածներին. Տէրը սիրում է արդարներին:  Տէրը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին եւ որբեւայրիներին. բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է: 10  Տէրը կ’թագաւորէ յաւիտեան. քո Աստուածը, ով Սիօն, ազգից ազգ: Ալէլուիա:

Ծանոթագրություններ