Սաղմոս 147։1-20

147  Օրհնեցէք Տիրոջը. որովհետեւ բարի է մեր Աստուծուն սաղմոս ասել, որովհետեւ քաղցր եւ գեղեցիկ է օրհնաբանութիւնը:  Տէրը շինում է Երուսաղէմը, եւ ժողովում է Իսրայէլի ցրուածներին:  Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը:  Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում ՝ նորանց ամենը անուններովը:  Մեծ է մեր Տէրը եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չ’կայ:  Տէրը հաստատում է խեղճերին, բայց խոնարհեցնում է ամբարիշտներին մինչեւ հողը:  Երգեցէք Տիրոջը գոհութիւնով. մեր Աստուծուն սաղմոս երգեցէք քնարով:  Որ ծածկում է երկինքը ամպերով, անձրեւ է պատրաստում երկրիս համար, եւ սարերին խոտ է բուսցնել տալիս:  Որ նա անասուններին տալիս է իրանց կերակուրը, ագռաւի ձագերին՝ որ կանչում են իրան: 10  Նա հաճութիւն չ’ունի ձիան զօրութեանը, զօրեղ մարդի սրունքներին չէ հաւանում: 11  Տէրը հաւանում է իրանից վախեցողներին, որ իր ողորմութեանն են յուսացած: 12  Ով Երուսաղէմ*, գովիր Տիրոջը. օրհնիր քո Աստուծուն, ով Սիօն: 13  Որովհետեւ նա պնդացնում է քո դռների նիգերը, եւ օրհնում է քո որդկանցը քեզանում: 14  Նա խաղաղութիւն է տալիս քո սահմաններին, եւ կշտացնում է քեզ պարարտ ցորենով: 15  Նա ուղարկում է իր խօսքը երկրի մէջ. եւ նորա խօսքը վազում է շուտ շուտ: 16  Նա բուրդի պէս ձիւն է տալիս. եւ եղեմն է ցանում փոշի մոխրի պէս: 17  Նա իր սառուցն ուղարկում է կտորների պէս. նորա ցրտի առաջին ո՞վ կ’կենայ: 18  Նա ուղարկում է իր խօսքը եւ հալում նորանց. իր քամին փչել է տալիս, եւ ջուրեր են վազում: 19  Նա պատմում է իր խօսքը Յակոբին, իր հրամաններն ու իրաւունքներն՝ Իսրայէլին: 20  Ոչ մէկ ազգի այսպէս չ’արաւ. եւ նորանք չեն ճանաչում նորա դատաստանները: Ալէլուիա:

Ծանոթագրություններ

147։12 Եօթանասնից և Գրաբար թարգմանութիւններում Սաղ. 147 այստեղից է սկսվում։ Տես Սաղ. 10. ծանօթագրութիւնը։