Սաղմոս 148։1-14

148  Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. օրհնեցէք նորան բարձունքումը:  Օրհնեցէք նորան, ով նորա ամեն հրեշտակներ. օրհնեցէք նորան, ով բոլոր զօրքեր:  Օրհնեցէք նորան, ով արեգակն ու լուսին. օրհնեցէք նորան, ով ամեն լուսաւոր աստղեր:  Օրհնեցէք նորան, ով երկնից երկինք. եւ ջուրեր որ երկնքի վերայ էք:  Թող Տիրոջ անունը օրհնեն. որովհետեւ նա հրամայեց եւ նորանք ստեղծուեցան:  Եւ նորանց կանգնեցրեց մինչեւ յաւիտեանս յաւիտենից.կանոն դրաւ, որ չի խափանուիլ։  Օրհնեցէք Տիրոջը երկրիցս, ով վիշապներ եւ ամեն անդունդներ:  Կրակ եւ կարկուտ, ձիւն եւ ծուխ եւ մրրիկ քամի, որ նորա խօսքը կատարում էք.  Սարեր եւ ամեն բլուրներ, պտղաբեր ծառեր եւ ամեն մայրի ծառեր. 10  Կենդանիներ եւ ամեն անասուններ, սողացողներ եւ թեւաւոր թռչուններ. 11  Երկրի թագաւորներ եւ ամեն ազգեր. իշխաններ եւ երկրի ամեն դատաւորներ. 12  Երիտասարդներ եւ աղջիկներ. ծերեր տղաներով միատեղ. 13  Օրհնեն Տիրոջ անունը. որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է: 14  Եւ նա բարձրացրեց իր ժողովրդի եղջիւրը. իր ամեն սրբերի՝ Իսրայէլի որդկանց՝ իր մօտի ժողովրդի օրհնութիւնը:Ալէլուիա:

Ծանոթագրություններ