Սաղմոս 149։1-9

149  Տիրոջը նոր երգ երգեցէք՝ նորա օրհնութիւնը սրբերի ժողովքումը:  Թող Իսրայէլն ուրախ լինի իր Ստեղծողովը. Սիօնի որդիքը ցնծան իրանց Թագաւորովը:  Թող նորա անունը օրհնեն ցնծութիւնով. թմբուկով ու քնարով սաղմոս ասեն նորան:  Որովհետեւ Տէրը հաւանում է իր ժողովրդին. խեղճերին փառաւորում է փրկութիւնով:  Թող սուրբերն ուրախանան փառքով, ցնծան իրանց անկողնումը:  Աստուծոյ գովասանքը նորանց բերանումը լինի. եւ երկսայրի սուր՝ նորանց ձեռքումը:  Որ վրէժխնդրութիւն անեն հեթանոսների մէջ, եւ պատիժ՝ ազգերի մէջ:  Որ նորանց թագաւորներին կապեն շղթաներով, եւ նորանց իշխաններին՝ երկաթի ոտնակապերով:  Որ նորանց վերայ կատարեն գրուած դատաստանը. այս փառքը նորա ամեն սրբերին: Ալէլուիա:

Ծանոթագրություններ