Սաղմոս 15։1-5

Դաւիթի Սաղմոս։ 15  Տէր, ո՞վ կ’կենայ քո խորանումը, եւ ո՞վ կ’բնակուի քո սուրբ սարումը:  Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը:  Նա որ իր լեզուովը չէ բամբասում եւ իր ընկերին չար չէ անում, եւ իր դրացիի վերայ նախատինք չէ գցում.  Որ նորա աչքերի առաջին անարգուած է չարագործը. բայց Տէրից վախեցողներին պատիւ է տալիս, որ ընկերին երդում է անում եւ չէ փոփոխում.  Որ իր արծաթը վարձով չէ տալիս, եւ անմեղի դէմ կաշառք չէ առնում. ով որ այս անէ, չի շարժուիլ տեղիցը յաւիտեան:

Ծանոթագրություններ