Սաղմոս 150։1-6

150  Օրհնեցէք Աստուծուն նորա սրբարանումը. օրհնեցէք նորան նորա զօրութեան հաստատութիւնումը:  Օրհնեցէք նորան նորա զօրաւոր գործերի համար. օրհնեցէք նորան նորա մեծ փառաւորութեանը համեմատ:  Օրհնեցէք նորան շեփորի ձայնով. օրհնեցէք նորան տաւիղով եւ քնարով:  Օրհնեցէք նորան թմբուկով եւ պարով. օրհնեցէք նորան թելաւոր նուագարաններով եւ սրինգով:  Օրհնեցէք նորան ձայնաւոր ծնծղաներով. օրհնեցէք նորան մեծաձայն ծնծղաներով:  Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը: Ալէլուիա:

Ծանոթագրություններ