Սաղմոս 16։1-11

Դաւիթի Երգ։ 16  Պահիր ինձ, ով Աստուած, որովհետեւ քեզ եմ յուսացած:  Ասեցի Տիրոջը՝ թէ դու ես իմ Տէրը. բարիք չ’ունեմ քեզանից ջոկ:  Սուրբերին, որ երկրումն են, եւ փառաւորներին՝ նորանց վերայ է իմ բոլոր հաճութիւնը:  Կ’շատանան նորանց ցավերը, որ օտար Աստուծոյ ետեւից են վազում. ես չեմ մատուցանել նորանց ընծաները, որ արիւնից են. եւ նորանց անունները իմ շրթունքների վերայ չեմ առնիլ:  Տէրն է իմ ժառնգութեան եւ իմ բաժակի բաժինը. դու հաստատ պահում ես իմ ժառանգութիւնը:  Ինձ վիճակ ընկաւ ցանկալի տեղուանքը, եւ այս ժառանգութիւնը հաճոյ է ինձ:  Ես կ’օրհնեմ Տիրոջը, որ ինձ խրատ է տալիս. եւ գիշերն էլ իմ երիկամունքները յորդորում են ինձ:  Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ:  Սորա համար իմ սիրտն ուրախ է, եւ իմ փառքը ցնծում է. եւ մարմինս էլ յուսով կ’բնակուի: 10  Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը*, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ: 11  Դու ինձ ճանաչեցնում ես կեանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախութիւնների լիութիւն կայ, եւ քո աջ կողմը՝ քաղցրութիւններ՝ յաւիտեան:

Ծանոթագրություններ

16։10 Կամ՝ մեռելների բնակարանումը. Գրաբ.՝ դժոխքումը։