Սաղմոս 17։1-15

Դաւիթի Աղօթք։ 17  Ո՜վ Տէր, լսիր արդարութեան. մտիկ տուր աղաղակիս, եւ ականջ դիր իմ աղօթքին, որ սուտ շրթունքներից չէ:  Թող քո երեսիցը դուրս գայ իմ դատաստանը. թող քո աչքերը նային ուղղութեան վերայ:  Դու փորձեցիր իմ սիրտը և գիշերումը քննեցիր. դու կրակով հալեցրիր ինձ եւ անիրաւութիւն չ’գտար ինձանում. ես միտքս դրել եմ՝ որ իմ բերանը պատուիրազանց չ’լինի:  Մարդկանց գործերի նկատմամբ՝ քո շրթանց խօսքի պէս զգոյշ եմ կենում բռնաւոր ճանապարհներիցը:  Հաստատիր իմ գնացքը քո ճանապարհումը, որ ոտքերս չ’գլորուին:  Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ով Աստուած. ականջդ ինձ մօտ դարձրու. լսիր իմ խօսքերը:  Փառաւոր արա քո ողորմութիւնը, ով դու որ յուսացողներին փրկում ես նորանցից՝ որ քո աջ ձեռին հակառակ են կենում:  Պահիր ինձ ինչպէս աչքի բիբ, եւ քո թեւերի շուքի տակ ծածկիր ինձ:  Այն ամբարիշտներիցը՝ որ քանդում են ինձ. իմ անձի թշնամիներիցը, որ չորս կողմովս պաշարում են ինձ: 10  Նորանք փակում են իրանց պարարտ սիրտը, եւ իրանց բերանովը ամբարտաւանութիւն են խօսում: 11  Հիմա մեր գնացքի չորս կողմովը պատում են մեզ. եւ իրանց աչքերը դրած են, որ մեզ գետնի վերայ գցեն: 12  Նորանք նման են առիւծի, որ ցանկանում է գիշատել. եւ առիւծի ձագին, որ ծածուկ տեղերումը նստած է: 13  Վեր կաց, Տէր, առ նորան առաջը. նորան գետնի վերայ գցիր. եւ իմ անձը ապրեցրու ամբարիշտների ձեռքիցը քո սրովն: 14  Քո ձեռքովն, ով Տէր, ապրեցրու մարդկանցիցը՝ այս աշխարհքի մարդկանցիցը, որ նորանց բաժինը այս կեանքումն է. եւ լցնում ես նորանց փորը քո գանձերովը, որ նորանց որդիներն էլ կշտացած են, եւ մնացածը թողում են իրանց երեխաներին: 15  Բայց ես արդարութիւնով կ’տեսնեմ քո երեսը, եւ երբոր արթնանամ, կ’կշտանամ քո նմանութիւնովը:

Ծանոթագրություններ