Սաղմոս 2։1-12

2  Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում:  Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ  Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից:  Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց:  Այն ժամանակ նա կ’խօսի նորանց հետ իրան բարկութիւնովը, եւ իրան սրտմտութիւնովը կ’շփոթեցնէ նորանց:  Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ:  Կ’պատմեմ հրամանը. Տէրն ասեց ինձ. Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ.  Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կ’տամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք:  Երկաթի գաւազանով կ’ջարդես նորանց, եւ բրուտի ամանի պէս կ’փշրես նորանց: 10  Եւ հիմա, ով թագաւորներ, խոհեմացէք, եւ խրատուեցէք, ով երկրի դատաւորներ: 11  Վախով ծառայեցէք Տիրոջը, եւ դողալով ցնծացէք: 12  Որդին համբուրեցէք, որ չ’բարկանայ, եւ դուք չ’կորչիք ճանապարհումը. որովհետեւ նորա բարկութիւնը շուտով կ’վառուի. երանի այն ամենին որ նորան են յուսացած:

Ծանոթագրություններ