Սաղմոս 20։1-9

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ 20  Տէրը լսէ քեզ նեղութեան օրումը, եւ Յակոբի Աստուծոյ անունը պաշտպանէ քեզ:  Նա քեզ օգնութիւն ուղարկէ սուրբ տեղիցը, եւ զօրացնէ քեզ Սիօնի միջիցը:  Նա յիշէ քո ամեն պատարագները, եւ քո ողջակէզներն ընդունէ. (Սէլա։)  Նա տա քեզ քո սրտի ուզածի պէս, եւ կատարէ քո ամեն խորհուրդները:  Թող ցնծանք քո փրկութիւնովը. եւ դրօշակ բարձրացնենք մեր Աստուծոյ անունովը. Տէրը կատարէ քո ամեն խնդրուածները:  Հիմա իմացայ, որ Տէրը փրկում է իր օծեալին, եւ լսում է նորան իր սուրբ երկնքիցը՝ նորա աջի փրկութեան զօրութիւնովը:  Ոմանք կառքերով եւ ոմանք ձիերով են պարծենում. բայց մենք մեր Տէր Աստուծոյ անունը կ’յիշենք:  Նորանք թեքուեցան եւ վայր ընկան. բայց մենք վեր կացանք եւ կանգնեցինք:  Տէր, ապրեցրու թագաւորին, եւ լսիր մեզ մեր կանչելու օրը:

Ծանոթագրություններ