Սաղմոս 21։1-13

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ 21  Ով Տէր, քո զօրութիւնովն ուրախ է թագաւորը, եւ ո՜րքան ցնծում է նա քո փրկութիւնովը:  Դու տուիր նորան իր սրտի ուզածը, եւ նորա շրթունքների խնդրիրքը չ’արգելեցիր նորանից: (Սէլա։)  Որովհետեւ դու բարի օրհնութիւններ ես բերում նորա առաջը, եւ մաքուր ոսկի պսակ ես դնում նորա գլխի վերայ:  Նա կեանք խնդրեց քեզանից, եւ դու նորան երկար օրեր տուիր յաւիտեանս յաւիտենից:  Մեծ է նորա փառքը քո փրկութիւնովը. պատիւ եւ փառք ես դնում նորա վերայ:  Որովհետեւ դու նորան օրհնութիւն ես շինում յաւիտեան. դու ուրախացնում ես նորան ուրախութիւնով քո երեսի առաջին:  Որովհետեւ թագաւորը Տիրոջն է յուսացած, եւ Բարձրելոյ ողորմութիւնովը չի սասանիլ:  Քո ձեռքը կ’գտնէ քո ամեն թշնամիներին. եւ քո աջը կ’գտնէ քեզ ատողներին:  Դու վառուած փռան նման կ’անես նորանց՝ երբոր բարկանաս. Տէրը իր բարկութիւնովը կ’կորցնէ նորանց, եւ կրակը կ’ուտէ նորանց: 10  Նորանց պտուղը կ’կորցնես երկրիցը, եւ նորանց սերունդը մարդկանց որդիներիցը: 11  Ինչու որ նորանք չարութիւն պատրաստեցին քեզ դէմ, խորհուրդ հնարեցին եւ ոչինչ չ’կարողացան: 12  Որովհետեւ դու նորանց թիկունքը կ’դարձնես, եւ քո աղեղի լարերը կը քաշես նորանց երեսի վերայ: 13  Ով Տէր, բարձրացիր զօրութիւնովդ. եւ մենք կ’օրհնենք եւ սաղմոս կ’ասենք քո կարողութեանը:

Ծանոթագրություններ