Սաղմոս 22։1-31

Երգողների գլխաւորին։ Այէլէթ – հաշահարի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ 22  Իմ Աստուած, իմ Աստուած, ինչի՞ համար ես թողել ինձ. հեռու ես իմ փրկութիւնիցը և իմ հառաչանքի խօսքերիցը:  Ով իմ Աստուած, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում. գիշերն էլ՝ բայց հանգստութիւն չ’կայ ինձ համար:  Բայց դու սուրբ ես, ով Իսրայէլի գովութիւնների մէջ բնակողդ:  Քեզ յուսացան մեր հայրերը. նորանք յուսացան եւ դու փրկեցիր նորանց:  Դէպի քեզ աղաղակեցին, եւ ազատուեցան. քեզ յոյս դրին եւ չ’ամաչեցին:  Իսկ ես որդ եմ եւ ոչ թէ մարդ. մարդկանց նախատինքը եւ ժողովրդի անարգանք:  Ամեն ինձ տեսնողները ծաղր են անում ինձ. իրանց շրթունքները բաց են անում եւ գլուխ շարժում:  Նա Տիրոջը յուսացաւ, թող ազատէ դորան. թող փրկէ դորան՝ եթէ հաւանել է դորան:  Իրաւի՝ դու ես որ հանեցիր ինձ իմ մօր արգանդիցը. դու եղար իմ յոյսը՝ իմ մօր ծծի վերայ: 10  Ես իմ մօր արգանդիցը քեզ վերայ եմ գցուած. իմ մօր փօրիցը դու ես իմ Աստուածը: 11  Մի հեռանար ինձանից, որովհետեւ նեղութիւնը մօտ է, որովհետեւ օգնութիւն անող չ’կայ: 12  Իմ չորս կողմը շատ զուարակներ պատեցին, եւ Բասանի զօրեղ եզները պաշարեցին ինձ: 13  Իրանց բերանը բաց արին ինձ վերայ, ինչպէս գոռոզ եւ յափշտակող առիւծ: 14  Ես ջուրի պէս թափուեցայ, եւ իմ ամեն ոսկորները լուծուեցան. սիրտս որովայնումս հալած մոմի պէս եղաւ: 15  Զօրութիւնս չորացաւ խեցիի պէս, եւ լեզուս քիմքիս է կպած. եւ դու մահի հողի մէջ դրիր ինձ: 16  Որովհետեւ շուները պատեցին ինձ, եւ չարերի ժողովքը շրջապատեցին ինձ. իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին: 17  Ես համարում եմ իմ ամեն ոսկորները, բայց նորանք նայում եւ դիտում են ինձ: 18  Շորերս բաժանում են իրանց մէջ, եւ պատմուճանիս վերայ վիճակ են գցում: 19  Բայց դու, ով իմ Տէր, մի հեռանար. ով իմ զօրութիւն, ինձ օգնութեան շտապիր: 20  Փրկիր իմ անձը սուրիցը, եւ իմ կեանքը՝ շան ձեռքիցը: 21  Ազատիր ինձ առիւծի բերանիցը, եւ պատասխանիր ինձ գոմէշի* եղջիւրներիցն ազատելով: 22  Ես քո անունը կ’պատմեմ իմ եղբայրներին. ժողովրդի մէջ կ’օրհնեմ քեզ: 23  Ով Տէրիցը վախեցողներ, օրհնեցէք նորան. ով Յակոբի ամեն զաւակները, փառաւորեցէք նորան. եւ վախեցէք նորանից, ով Իսրայէլի բոլոր զաւակները: 24  Որովհետեւ նա չ’անարգեց եւ չ’արհամարհեց խեղճի խղճութիւնը, եւ չ’ծածկեց նորանից իր երեսը. բայց երբոր նա աղաղակեց դէպի նորան՝ նա ականջ դրաւ: 25  Քեզ օրհնութիւն կ’տամ ամեն ժողովրդում. իմ ուխտը կ’կատարեմ նորանից վախեցողների առաջին: 26  Թող խեղճերն ուտեն եւ կշտանան. թող օրհնեն Տիրոջը նորան խնդրողները. ձեր սիրտը թող ապրի յաւիտեան: 27  Երկրի ամեն ծայրերը կ’յիշեն եւ Տիրոջ մօտ կ’դառնան. հեթանոսների ամեն ազգերը քո առաջին երկրպագութիւն կ’անեն: 28  Որովհետեւ Տիրոջն է թագաւորութիւնը, եւ նա իշխանութիւն է անում հեթանոսների մէջ: 29  Երկրի ամեն պարարտները կ’ուտեն եւ երկրպագութիւն կ’անեն. նորա առաջինը վայր կ’ընկնեն ամեն հողը իջնողները, որ իրանց անձը չեն ապրեցնում: 30  Սերունդը կ’ծառայէ նորան. նա Տիրոջը ազգ կ’համարուի*: 31  Կ’գան եւ նորա արդարութիւնը կ’պատմեն այն ծնուելու ժողովրդին. թէ Այս ամենը նա արաւ:

Ծանոթագրություններ

22։21 Կամ՝ վայրի ցուլի։
22։30 Կամ կ’պատմուի Տիրոջ մասին եկող դարին։