Սաղմոս 23։1-6

Դաւիթի Սաղմոս։ 23  Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ:  Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ.  Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար:  Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ:  Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես իւղով. իմ բաժակը խիստ լիքն է:  Հէնց բարիք եւ ողորմութիւն կը գան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը. եւ Տիրոջ տանը կ’բնակուիմ շատ ժամանակ:

Ծանոթագրություններ