Սաղմոս 24։1-10

Դաւիթի Սաղմոս։ 24  Տիրոջն է երկիրը եւ նորա լիութիւնը. աշխարհը եւ նորա բնակիչները:  Որովհետեւ նա ինքը ծովերի վերայ հիմնեց նորան. եւ նորան գետերի վերայ հաստատեց:  Ո՞վ վեր կ’գնայ Տիրոջ սարը, եւ ո՞վ կ’կանգնի նորա սրբութեան տեղումը:  Նա, որ սուրբ է ձեռքով եւ անարատ սրտով. որ իր անձը անիրաւութեան չէ տալիս, եւ երդում չէ անում նենգութիւնով:  Նա օրհնութիւն կ’ստանայ Տէրիցը եւ արդարութիւն՝ իր փրկութեան Աստուածանից:  Այս այն ազգն է որ խնդրում է նորան, որ խնդրում է քո երեսը, ով Յակոբի Աստուած: (Սէլա։)  Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները. եւ բարձրացրէք, ով յաւիտենական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ:  Ո՞վ է այդ Թագաւորը. Տէրը՝ զօրաւոր եւ ուժեղ. Տէրը՝ ուժեղ պատերազմի մէջ:  Ով դռներ, բարձրացրէք ձեր գլուխները, եւ բարձրացրէք, ով յաւիտանական դռներ, որ փառաց Թագաւորը մտնէ: 10  Ո՞վ է այդ փառաց Թագաւորը: Զօրաց Տէրը՝ նա է փառաց Թագաւորը: (Սէլա։)

Ծանոթագրություններ