Սաղմոս 25։1-22

Դաւիթի Սաղմոս։ 25  Ով Տէր, դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը:  Իմ Աստուած, քեզ եմ յուսացած, թող չ’ամաչեմ. թող իմ թշնամիները չ’ուրախանան ինձ վերայ:  Եւ ամեն քեզ սպասողները չեն ամաչիլ. բայց պիտի ամաչեն զուր տեղը անօրէնութիւն գործողները:  Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները:  Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. քեզ եմ յոյս դրել ամեն օր:  Յիշիր, ով Տէր, քո ողորմութիւնները ու քո քաղցրութիւնները, որովհետեւ նորանք յաւիտեան կան:  Մի յիշիր իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. այլ քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր:  Բարի եւ ուղիղ է Տէրը. սորա համար մեղաւորներին սովորեցնում է ճանապարհը:  Նա առաջնորդում է հեզահոգիներին իրաւունքի մէջ. եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը: 10  Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝ նորա ուխտն ու վկայութիւնը պահողների համար: 11  Ով Տէր, քո անունի համար քաւիր իմ անօրէնութիւնը, որ շատ է: 12  Ո՞վ է այն մարդը՝ որ վախենում է Տէրիցը. ահա կսովորեցնէ նորան այն ճանապարհը, որ ընտրել է: 13  Նորա անձը բարութեան մէջ կը բնակուի. եւ նորա սերունդը երկիրը կ’ժառանգէ: 14  Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից. եւ իր ուխտը սովորեցնում է նորանց: 15  Իմ աչքերը միշտ դէպի Տէրն են, որովհետեւ նա կ’հանէ իմ ոտքերը որոգայթից: 16  Ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մինակ եւ խեղճ եմ ես: 17  Սրտիս նեղութիւնները շատ են. հանիր ինձ իմ վիշտերիցը: 18  Մտիկ արա իմ խեղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը: 19  Մտիկ արա իմ թշնամիներին, որ շատ են. եւ անիրաւ ատելութիւնով ատում են ինձ: 20  Պահիր իմ անձը եւ փրկիր ինձ. թող չ’ամաչեմ. որովհետեւ քեզ եմ յուսացած: 21  Թող անարատութիւնն ու ուղղութիւնը պահեն ինձ. որովհետեւ քեզ եմ սպասում: 22  Ով Աստուած, փրկիր Իսրայէլին իր ամեն նեղութիւններիցը:

Ծանոթագրություններ