Սաղմոս 26։1-12

Դաւիթի (Սաղմոս)։ 26  Ով Տէր, իրաւունք արա ինձ, որովհետեւ ես անարատութիւնով գնացի, եւ Տիրոջը յուսացայ. ես չեմ սասանիլ:  Փորձիր ինձ, Տէր, եւ քննիր ինձ. փորձիր իմ երիկամունքները եւ իմ սիրտը:  Որովհետեւ քո ողորմութիւնն իմ աչքի առաջին է, եւ ես քո ճշմարտութիւնումն եմ գնում:  Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում, եւ կեղծաւորների հետ չեմ գնում:  Ես ատում եմ չարերի ժողովքը. եւ ամբարիշտների հետ չեմ նստում:  Լուանում եմ ձեռքերս անմեղութիւնով. եւ քո սեղանի չորս կողմովը պտոյտ եմ տալիս, ով Տէր:  Որ օրհնութեան ձայնը հնչեցնեմ. եւ քո ամեն սքանչելիքները պատմեմ:  Ով Տէր, ես սիրում եմ քո տան բնակութիւնը. եւ քո փառքի բնակուելու տեղը:  Մի կորցնիր իմ անձը մեղաւորների հետ. եւ իմ կեանքն արիւն թափող մարդկանց հետ. 10  Որ նորանց ձեռքումն անիրաւութիւն կայ, եւ նորանց աջը լցուած է կաշառքով: 11  Բայց ես գնում եմ անարատութիւնով, փրկի՜ր ինձ եւ ողորմի՜ր ինձ: 12  Իմ ոտը կանգնած է ուղղութիւնում, եւ կ’օրհնեմ Տիրոջը ժողովուրդների մէջ:

Ծանոթագրություններ