Սաղմոս 27։1-14

Դաւիթի (Սաղմոս)։ 27  Տէրն է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափիմ:  Չարերն ինձ վերայ են գալիս որ իմ մարմինն ուտեն. իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են եւ վայր ընկնում:  Թէեւ զօրաբանակ էլ ինձ դէմ բանակ տայ, իմ սիրտը չի վախենալ. թէեւ պատերազմ էլ վեր կենայ ինձ դէմ, ես դարձեալ կ’յուսամ:  Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. եւ այն շատ կ’փափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ:  Որովհետեւ չար օրումը՝ նա ծածկում է ինձ իր խորանի մէջ. նա թագցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը, եւ բարձրացնում է ինձ վէմի վերայ:  Եւ հիմա իմ գլուխը կ’բարձրանայ իմ թշնամիների վերայ, որ իմ չորս կողմովը կան. եւ նորա խորանի մէջ գոհութեան պատարագներ կ’մատուցանեմ, կ’երգեմ եւ սաղմոս կ’ասեմ Տիրոջը:  Լսիր, Տէր, իմ ձայնը՝ երբոր կանչեմ, եւ ողորմիր ինձ, եւ պատասխան տուր ինձ:  Իմ սիրտն ասում է քեզ քո խօսքը՝ թէ խնդրեցէք իմ երեսը. ահա, Տէր, ես էլ խնդրում եմ քո երեսը:  Մի ծածկիր ինձանից քո երեսը, մի մերժիր ծառայիդ քո բարկութիւնովը. դու ես իմ օգնութիւնը. մի հեռացնիր ինձ եւ մի թողուր ինձ, ով իմ փրկութեան Աստուած: 10  Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ: 11  Սովորեցրու ինձ, Տէր, քո ճանապարհը, եւ առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհում իմ թշնամիների պատճառով: 12  Մի մատնիր ինձ իմ նեղացնողների կամքին. որովհետեւ սուտ վկաներ են կանգնում ինձ դէմ՝ որ անօրէնութիւն են փչում: 13  Իսկ թէ որ ես հաստատ չ’հաւատայի՝ թէ Տիրոջ բարութիւնը կ’տեսնեմ կենդանեաց երկրումը:... 14  Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. եւ սպասիր Տիրոջը:

Ծանոթագրություններ