Սաղմոս 28։1-9

Դաւիթի (Սաղմոս)։ 28  Տէր, դէպի քեզ եմ կանչում. իմ Վէմ, լուռ մի կենար ինձանից. որ չ’լինի թէ դու ինձանից լուռ կենաս, եւ ես գերեզմանի մէջ մտնողներին նմանիմ:  Լսիր իմ աղաչանքի ձայնը՝ ես դէպի քեզ աղաղակելիս, երբոր իմ ձեռքը բարձրացնեմ դէպի քո սուրբ խորանը:  Մի կորցնիր ինձ ամբարիշտների հետ եւ անօրէնութիւն գործողների հետ, որ իրանց ընկերների հետ խաղաղութիւն են խօսում, բայց նորանց սրտերումը չարութիւն կայ:  Տուր նորանց իրանց գործքերի պէս եւ իրանց վարքերի չարութեան պէս՝ իրանց ձեռքի գործքերի պէս տուր նորանց. իրանց հատուցումը դարձրու նորանց:  Որովհտեւ միտք չեն դնում Տիրոջ գործքերին, եւ ոչ նորա ձեռքի գործքերին. նա կ’կործանէ նորանց եւ էլ չի շինիլ:  Օրհնէալ է Տէրը, որ լսում է իմ աղաչանքի ձայնին:  Տէրն է իմ զօրութիւնը եւ իմ վահանը. իմ սիրտը նորան է յուսացել, եւ նա ինձ օգնութիւն եղաւ. իմ սիրտը ցնծում է եւ ես իմ օրհութիւնովը փառաբանում եմ նորան:  Տէրն իր ժողովրդի* զօրութիւնն է. նա է փրկութեան զօրութիւնը իր օծեալին համար:  Փրկիր քո ժողովուրդը, եւ օրհնիր քո ժառանգութիւնը, եւ արածացրու նորանց, եւ բարձրացրու նորանց մինչեւ յաւիտեան:

Ծանոթագրություններ

28։8 Կամ՝ նորանց։