Սաղմոս 29։1-11

Դաւիթի Սաղմոս։ 29  Տուէք Տիրոջը, ով Աստուծոյ որդիք, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն:  Տուէք Տիրոջը իր անունի փառքը. երկրպագութիւն տուէք Տիրոջը սրբութեան զարդարանքով:  Տիրոջ ձայնը ջրերի վերայ է. փառաց Աստուածը որոտում է. Տէրը շատ ջրերի վերայ է:  Տիրոջ ձայնը զօրութիւնով է. Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է:  Տիրոջ ձայնը փշրում է մայրերը, եւ Տէրը փշրում է Լիբանանի մայրերը:  Եւ նրանց վեր վեր է վազել տալիս հորթերի նման, Լիբանանին եւ Սարիօնին ինչպէս գոմէշի հորթ*:  Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում:  Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տէրը դողացնում է Կադէս անապատը:  Տիրոջ ձայնը եղնիկներին ծնել է տալիս եւ ծմակները մերկացնում. եւ իր տաճարումն ամեն մէկը փառք է ասում նորան: 10  Տէրը նստում է ջրհեղեղի վերայ. եւ Տէրը թագաւոր կ’նստի յաւիտեան: 11  Տէրը զօրութիւն կ’տայ իր ժողովրդին. Տէրը կ’օրհնէ իր ժողովուրդը խաղաղութիւնով:

Ծանոթագրություններ

29։6 Կամ՝ վայրի ցուլի։