Սաղմոս 30։1-12

Սաղմոս. Տան նաւակատիքի* երգ. Դաւիթի։ 30  Ես բարձրացնում եմ քեզ. ով Տէր, որ ազատեցիր ինձ, եւ իմ թշնամիներին չ’ուրախացրիր ինձ վերայ:  Ով Տէր՝ իմ Աստուած, ես դէպի քեզ աղաղակեցի, եւ դու բժշկեցիր ինձ:  Տէր, դու իմ անձը հանեցիր գերեզմանիցը*, եւ ինձ կենդանի պահեցիր փոսի մէջ մտնողներիցը:  Սաղմոս ասեցէք Տիրոջը, ով նորա սուրբեր, եւ փառաբանեցէք նորա սրբութեան յիշատակը:  Որովհետեւ նորա բարկութիւնը ակնթարթի չափ է, բայց նորա քաղցրութիւնը բոլոր կեանքումը. իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն:  Ես ասեցի իմ յաջողութիւնումը՝ թէ տեղիցս չեմ շարժուիլ յաւիտեան:  Տէր, իմ հաճութիւնովն իմ սարը զօրաւոր արիր, բայց երբոր երեսդ թագցրիր՝ ես շփոթուեցի:  Տէր, դէպի քեզ եմ աղաղակում. եւ Տիրոջն եմ աղաչում:  Ի՞նչ օգտուտ կայ իմ արիւնիցը՝ որ ես կորուստն ընկնեմ. մի՞թէ հողը կ’գոհանայ քեզանից եւ քո ճշմարտութիւնը կ’պատմէ՞: 10  Լսիր, Տէր, եւ ողորմիր ինձ. Տէր, օգնական եղիր ինձ: 11  Դու իմ սուգը ցնծութեան փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախութիւն հագցրիր ինձ: 12  Սորա համար թող փառքս սաղմոս ասէ քեզ եւ լուռ չ’կենայ. ով Տէր՝ իմ Աստուած, յաւիտեան կ’գոհանամ քեզանից:

Ծանոթագրություններ

30։0 բ Օր. 20:5։ բ Թագ. 5:11։ 6:20։
30։3 Կամ՝ դժոխքիցը։